Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Վիվառո մեդիա»-ն՝ «Երկիր մեդիա»-ի փոխարեն

«Վիվառո մեդիա»-ն՝ «Երկիր մեդիա»-ի փոխարեն
15.09.2023 | 18:28

Այսպիսով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ), միանգամայն «արդար» ընտրության արդյունքում, հաղթող ճանաչեց «Վիվառո մեդիա» մերձիշխանական, ղումարբազային հեռուստաընկերությունը՝ եթերից զրկելով «Երկիր մեդիա»-ին։

ՀՌՀ-ի «անաչառ» նախագահ Տիգրան Հակոբյանն ասում է․ «Անկեղծ ասած, մեզ համար շատ դժվար էր որոշում ընդունելը, թաքցնելու բան չունենք, բայց միշտ հաղթում է ուժեղագույնը»։

Եթե նա անկեղծ լիներ, ապա կասեր․ «Անկեղծ ասած, մեզ համար դժվար էր պատվեր կատարելը, թաքցնելու բան չունենք, բայց միշտ հաղթում է իշխանության ցանկությունը»։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 2735

Մեկնաբանություններ